Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

0

Հունահռոմեական ոճի ըմբիշիկ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

Картинки по запросу arsen julfalakyan

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ջուլֆալակյանը գերազանցեց Բուլղարիայից Դանիել Ալեքսանդրովին: Հայ ըմբիշը լավ գոտեմարտ անցկացրեց և հաղթեց 5:1 հաշվով:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:

Leave A Reply

Your email address will not be published.