Հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում միաժամանակ հղիացել Է 15 աշխատակցուհի

0

Պարզվել Է, որ ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել Է 15 աշխատակցուհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inside Edition-ը:

Նրանք բոլորը որպես բուժքույրեր եւ բժշկի ասիստենտներ են աշխատում ծննդաբերական բաժանմունքում եւ նորածինների համար ռեանիմացիայում: Ենթադրվում Է, որ նրանցից առաջինը կծննդաբերի ապրիլին: Հղի աշխատակցուհիներից մեկը մտադիր Է ծննդաբերել աշխատավայրում եւ կարծում Է, որ ավելի լավ տեղ դրա համար չի գտնի: «Երբ սկսվեն երկունքի ցավերը, բավական կլինի անցնել միջանցքով եւ ստանալ երեխային»,-ասում Է նա:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ԱՄՆ-ի Oak Street Elementary School տարրական դպրոցում, որը գտնվում Է Կանզասի նահանգի Գոդարդ քաղաքում, միաժամանակ հղիացել Է յոթ ուսուցչուհի: Տնօրենը կատակում Է, որ այժմ դպրոցին կից պետք Է մանկապարտեզ կառուցել:

Leave A Reply

Your email address will not be published.