Հայտնի ռեփեր Nipsey Hussle-ի հուղարկավորության ընթացքում մարդ է սպանվել

0

Անհայտ անձինք կրակ են բացել Լոս Անջելեսում թաղման թափորի հեռանալուց հետո, այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։

Մի մարդ մահացել է, երեքը վնասվածք է ստացել։ Ըստ ոստիկանության տվյալների՝ կրակահերթի տակ են հայտնվել երեք տղամարդ եւ մեկ կին։ Մահացածի սեռը չի նշվում։ Հարձակվողները թաքնվել են մեքենայում։

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հարավում այն բանից հետո, երբ թափորը լքել է փողոցը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք հրաձգությունը կապվա՞ծ է թաղման հետ։

Ապրիլի 2-ին հաղորդվում է, որ Nipsey Hussle-ի հոգեհանգստի ընթացքում տուրուդմփոց է սկսվել, ինչի արդյունքում 19 մարդ տուժել է։

Похожее изображение

Հայտնի է, որ Nipsey Hussle-ը մեծացել է ավազակային թաղամասում եւ առչություն ունեցել հանցավոր խմբի հետ։ Սակայն վերջին տարիներին նա հեռացել է մաֆիայից եւ զբաղվում էր բարեգործությամբ։ Նա ակտիվորեն օգնել է աղքատ սեւամորթներին, զբաղվել տաղանդավոր երեխաների առաջխաղացմամբ, որպեսզի նրանք չներգրավվեն փողոցային դաժան իրականությանը։

Картинки по запросу Nipsey Hussle

Leave A Reply

Your email address will not be published.