Քանի միլիոն է աշխատել իր վեց տարեկանում Պլյուշչենկոյի որդին եւ ինչի վրա է ծախսել

0

Երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի եւ օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի որդի Գնոմ Գնոմիչը (կամ պարզապես Սաշա Պլյուշչենկո) շատ հայտնի է։ Նա զբաղվում է գեղասահքով, մասնակցում է սառցե շոուներին, ծնողների հետ հաճախում է միջոցառումների եւ շատ ճամփորդում է։

Իսկ վերջերս պարզվել է, որ Սաշան արդեն բավականին լավ վաստակում է։ Hello ամսագրին տված հարցազրույցում Յանան խոստովանել է, որ իր վեց տարեկան հասակում նրա որդին վաստակել է արդեն 10 միլիոն ռուբլի։ «Նա արդեն վաստակել է մոտավորապես 10 միլիոն ռուբլի։ Նա ինձ առաջարկել է գնալ Louis Vuitton խանութ։ Այնտեղից իր հոնորարներով նա գնեց իր հավանած ճամպրուկը եւ շատ հպարտ էր», — ասել է պրոդյուսերը։ Ցանկալի փեսացու է մեծանում։

Картинки по запросу plushenko

Մարտի սկզբին հայտնի է դարձել, որ Ալեքսանդրը վատ պատմության մեջ է ներքաշված եղել․ 6-ամյա երեխային արգելել են սառույցի վրա հանդես գալ Մայքլ Ջեքսոնի երգի ներքո։ Մոր խոսքերով այս դեպքը կապված է երգչի հասցեին մանկապղծության մեղադրանքներով, որոնք բարձրաձայնել են «Լքելով Նեվերլենդը» ֆիլմում։

Leave A Reply

Your email address will not be published.