Գոհար Ավետիսյանը խոստովանել է, որ Երեւանն իր ամենասիրելի վայրն է հանգստի համար

0

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը եղել է ամբողջ աշխարհում։ Նա արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել Հնդկաստանում, սեպտեմբերին ծրագրում է իր հմտությունները սովորեցնել ամերիկացիներին, հանգստացել է նույնիսկ Աֆրիկայում։ Սակայն Ռեգինա Տոդորենկոյի հետ հարցազրույցում հայուհին խոստովանել է, որ ամենից շատ սիրում է հանգստանալ Հայաստանում։

«Երեւանում լինում եմ տարվա ընթացքում մի քանի անգամ։ Երբ հրապարակումներ եմ անում այն մասին, որ կարոտում եմ Հայաստանը, ինձ ատողները մեկնաբանություններում գրում են՝ «Հետ վերադարձիր հայրենիք»»,- ասել է Գոհարն ու ծիծաղել։ Վիզաժիստը խոստովանել է, որ Երեւանում իրեն «յուրօրինակ կերպով լավ է զգում»։ Անկեղծորեն զարմանալով, որ Տոդորենկոն այնտեղ չի եղել՝ առաջարկել է միասին այցելել իր պատմական հայրենիք։

Картинки по запросу gohar avetisyan

«Այնպես որ, սպասեք «Орел и Решка»-ին։ Հատուկ թողարկում Հայաստանից»,- կատակել է Գոհարը։

Ռեգինայի հարցին՝ եթե ոչ Հայաստան, այդ դեպքում ուր է նա երազում մեկնել, դիմահարդարման վարպետը հայտարարել է, որ իր համար արգելքներ չկան, ինքը եղել է նույնիսկ Զիմբաբվեում։

Leave A Reply

Your email address will not be published.