Քիմ Քարդաշյանն առաջին անգամ միայնակ նկարահանվել է Vogue նորաձեւության հանդեսի շապիկի համար

1

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթն առաջին անգամ միայնակ նկարահանվել է Vogue նորաձևության հանդեսի շապիկի համար: Այդ իրադարձությանը նա հաղորդակից է դարձրել իր Instagram-օգտահաշվի բաժանորդներին: 39-ամյա հեռուստաաստղը հայտնվել է հրատարակության ամերիկյան տարբերակի մայիսյան համարի առաջին էջում: Լուսանկարում նա կեցվածք է ընդունել բեժագույն ֆոնին՝ թաց մազերով, գործված շագանակագույն տոպով և խոշոր մետաղյա օղակներից մանյակով:

Картинки по запросу kim kardashian vogue

Հրապարակման նկարագրության մեջ Քարդաշյանը հայտարարել է, որ այդ նկարահանման մասին երազել է վաղ մանկությունից, թեև շրջապատի մարդիկ պնդում էին, որ իր երազանքին վիճակված չէ իրականանալ: Նա նաև պատմել է, թե ինչպես է մանկության տարիներին մանրակրկիտ ուսումնասիրել մորը պատկանող Vogue-ի էջերը, և շնորհակալություն է հայտնել գլխավոր խմբագրին՝ Աննա Վինտուրին, ու նկարահանման խմբին: Նա նաև շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, իր ուժերին հավաիտալու և աջակցելու համար: Մայիսյան թողարկման համար նրա տված հարցազրույցում հեռուստաաստղը դատողություններ է անում Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների, ընտանեկան կյանքի և մայրության շուրջ: Բացի շապիկի վրա լուսանկարից, հանդեսում կհայտնվեն Քարդաշյանի ևս մի քանի լուսանկարներ՝ վառ գույնի զգեստներով և երեխաների հետ: Դրանից առաջ Քարդաշյանը Vogue-ի համար նկարահանվել է 2014 թվականին ապագա ամուսնու հետ: Այդ պահին զույգը դեռ նոր Էր պատրաստվում ամուսնանալ և լուսանկարվել է հարսանեկան հագուստներով:

Картинки по запросу kim kardashian vogue

Leave A Reply

Your email address will not be published.