Սիրուշոն համագործակցում է Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի պրոդյուսերի հետ

1

րգչուհի Սիրուշոն  նոր նախագիծ է սկսում աշխարհահռչակ երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ RedOne-ի հետ:

Իր instagram-յան էջում երգչուհին գրել է.

RedOne. աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկը: Վերջին տասնամյակի միջազգային ամենահայտնի փոփ հիթերի հեղինակ, Գրեմմիի բազմակի մրցանակակիր, որն աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Էնրիկե ԻգլեսիասըՋենիֆեր ԼոպեսըՄարկ ԷնթոնինՇակիրանՊիտբուլը, Լեդի Գագան: Մեծ պատիվ է նման երաժշտի հետ համագործակցությունը»:

RedOne-ի հետ համագործակցությունը հաջողություն է բերել Լեդի Գագային և շատ այլ հայտնի աստղերին: Նա եղել է Գագայի «Bad Romance» և «Poker Face» երգերի պրոդյուսերը: Ջենիֆեր Լոպեսի և Պիտբուլի հայտնի «On the Floor» երգի հեղինակներից մեկն էլ հենց RedOne-նն է: Այս մասին երաժշտական պրոդյուսերը խոսում է իր instagram-յան էջում.

«7 տարի առաջ մենք ստեղծեցինք այս հրաշալի գործը, և Ջեյ Լոն դարձավ առաջին կին երգիչը, որ կարողացավ  YouTube-ում 1 միլիարդ դիտում հավաքել»:

https://www.instagram.com/redone/?utm_source=ig_embed

Leave A Reply

Your email address will not be published.