Արա Աբրահամյանը մասնակցել է Մոսկվայի հայկական թատրոնի ներկայացման պրեմիերային

0

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Մոսկվայի հայկական թատրոնում (ղեկավար՝ Սլավա Ստեփանյան) կայացել է «Ռուբիկի խորանարդը կամ սիրո երկրաչափություն» ներկայացման պրեմիերան: Ներկայացմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա շնորհակալություն է հայտնել թատրոնի երիտասարդ և տաղանդավոր դերասաններին պրոֆեսիոնալ խաղի համար, նշելով, որ թատրոնն անմոռանալի տպավորություններ է նվիրում՝ գունազարդելով մեր առօրյան:

ՌՀՄ նախագահը նաև շնորհավորել է բոլոր կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

«Թանկագի՛ն կանայք, խոսքերը չեն կարող փոխանցել ձեր նկատմամբ մեր հիացմունքը: Դուք մարմնավորում եք անսահման սերն ու բարձրագույն առաքինությունը:  Թող ձեր սրտերը մշտապես բարություն ու երջանկություն ճառագեն: Ամեն ինչում ձեզ բարիք և բարգավաճում եմ մաղթում»,- ասել է Արա Աբրահամյանը:

«Ռուբիկի խորանարդը կամ սիրո երկրաչափություն» ներկայացումը բեմադրվել է Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսի հիման վրա: Այն օրախնդիր կատակներով լեցուն տրագիկոմիկ պատմություն է միջին տարիքի ճգնաժամն ապրող տղամարդու մասին:

Մոսկվայի հայկական թատրոնը գործում է Ռուսաստանի հայերի միության հովանու ներքո: Մեկ տարի առաջ թատրոնը տեղակայվեց ՌՀՄ վարչական շենքում՝ Կարմիր բանակի 8 հասցեում, ինչը թատրոնի ղեկավար Սլավա Ստեփանյանի խոսքերով ազատեց դերասաններին և տնօրինությանը կենցաղային խնդիրներից և թույլ տվեց կենտրոնանալ գլխավորի՝ ստեղծագործելու վրա:

Leave A Reply

Your email address will not be published.