Մադոննան ելութ կունենա «Եվրատեսիլ»-ում

0

Մադոննան մայիսի 18-ին Թել-Ավիվում հրավիրյալ աստղի կարգավիճակում ելութ կունենա «Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ընթացքում եւ կկատարի երկու երգ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաստատել Է Kan հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու Է մրցույթի անցկացման համար:

Картинки по запросу madonna
Մրցույթում Մադոննայի ելութի համար կվճարի իսրայելա-կանադացի միլիարդատեր Սիլվան Ադամսը: Yedioth Ahronoth թերթի տվյալներով՝ դա նրա վրա կնստի 1,3 մլն դոլար: Կազմակերպիչները հայտնել են, որ ամերիկացի երգչուհին Թել-Ավիվ կժամանի 65 մարդուց բաղկացած խմբով: Մադոննան ավելի վաղ արդեն մի քանի անգամ ելութ Է ունեցել Իսրայելում, վերջին անգամ դա եղել Է 2012 թվականին:
«Ես ուրախ ու հպարտ եմ, որ Մադոննային բերում եմ Իսրայել՝ «Եվրատեսիլ-2019-ին»: Ես հավատում եմ, որ «Եվրատեսիլ»-ում Մադոննան ելութը՝ տասնյակ պրոֆեսիոնալ պարողների ուղեկցությամբ, զգալի ավանդ կներդնի միջոցառման հաջողության եւ աշխարհում Իսրայելի դրական իմիջի ամրապնդման գործում»,-Ադամսի հայտարարությունը մեջբերել Է The Jerusalem Post թերթը:
Առաջին անգամ «Եվրատեսիլ»-ում հրավիրյալ աստղի կարգավիճակում 2016 թվականին ելույթ Է ունեցել Ջասթին Թիմբեռլեյքը: Այն ժամանակ նա Ստոկհոլմում երգեց մրցույթի եզրափակիչի ընդմիջմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.