ասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ևս մեկ ավանդույթ է խախտել՝ հրաժարվելով արքայական մանկաբարձներից, գրում է Daily Mail-ը:

Ինչպես նշվել է, նա չի ուզում, որ իր երեխային ընդունեն «կոստյումներով տղամարդիկ»:

Հոդվածում նշվում է, որ Մեգան Մարքլի ընտրած բժիշկների թիմը կին է գլխավորում:

«Սա չափազանց զարմանալի է: Այս մարդիկ լավագույնն են և նրանց դերը շատ սահմանափակ կլինի երեխայի ծնվելու ժամանակ, եթե ամեն ինչ ըստ պլանի անցնի», – պարբերականին փոխանցել է աղբյուրը:

Հստակեցվում է, որ թագավորական բժիշկները կարող են միջամտել գործընթացին միայն արտակարգ իրավիճակի դեպքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլը երեխայի ծնվելու ժամանակ կխախտի 40-ամյա ավանդույթը: