Ջեքսոնի ընտանիքը նոր ֆիլմ է թողարկել ի պատասխան երգչի մանկապղծության մասին վավերագրական կինոնկարի

0

Մայքլ Ջեքսոնի հարազատները եւ նախկին կոլեգաները ցուցադրել են «Նեվերլենդն առաջին ձեռքից» (Neverland Firsthand) ֆիլմն ի պատասխան Դեն Ռիդի «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի, որի հերոսները երգչին մեղադրում են մանկապղծության մեջ, գրում է Vanity Fair-ը։

Картинки по запросу Michael Jackson

Նոր ֆիլմում նկարահանվել են կատարողի եղբորորդիները, տեխնիկական տնօրենը եւ պրոդյուսերը։ Հերոսները պատմում են, որ փոփ արքայի կողքին միայն երջանիկ երեխաներ են եղել։

Երգի եղբոր դստեր՝ Բրենդի Ջեքսոնի խոսքով, ինքը ծանոթ է եղել Ուեյդ Ռոբսոնի հետ, որը պատմել է արտիստի ոտնձգությունների մասին։ «Նա գիտի՝ ինչպես դիրքավորվել տարեր իրավիճակներում, որոնք իրեն ֆինանսական օգուտ կբերեն»,- նշել է նա։

4 ժամ տեւողությամբ «Լքելով Նեվերլենդը» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել հունվարին՝ «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում, բացահայտում է Ջեքսոնի երկու ենթադրյալ զոհերի՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչակի պատմությունը, որոնք պնդում են, որ մանուկ հասակում սեռական բռնության են ենթարկել փոփ արքայի կողմից։

Երաժիշտի հարազատները հավատացած են, որ վավերագրական ֆիլմի գոյությունը 27 տարվա վաղեմության պայմանագրի խախտում է։ Հենց այդ պատճառով նրանց որոշել են հայց ներկայացնել դատարան հայտնի հեռուստաընկերության դեմ։ Պահանջվող գումարի չափը բավական մեծ է՝ 100 մլն դոլար։

Leave A Reply

Your email address will not be published.