Հագուստը, որով Քիմ Քարդաշյանը եկեղեցի է գնացել, վիրավորել է հնդիկների կրոնական զգացմունքները

1

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի զգեստը, որով նա հայտնվել է եկեղեցական արարողությանը, վիրավորել է հնդիկների կրոնական զգացմունքները, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը։

Այն բանից հետո, երբ Քարդաշյանի Instagram-ի էջում հայտնվել է լուսանկար, որում նա սպիտակ զգեստ է կրում եւ ավանդական հնդկական զարդ է կրում մազերի համար, հետեւորդները հարձակվել են նրա վրա։ Օգտատերերը քննադատել են հեռուստաաստղի ընտրությունը եւ մեղադրել մշակութային յուրացման մեջ։

Մասնավորապես որոշ օգտատերեր նկատել են, որ Հնդկաստանում այդ գլխազարդը կարող են կրել միայն հարսները, իսկ սպիտակ զգեստ այդ երկրի բնակիչները կրում են սովորաբար թաղման դեպքում։

«Բացի այդ՝ ան այս հագուստով քրիստոնեական պատարագի է մասնակցել։ Հավանաբար նա դա կրել է որպես զարդ։ Սակայն եթե իրն օգտագործվում է դադերով, դա պետք է ստիպի մտածել դրա նշանակության մասին»,- գրել են հետեւորդները։

Ամեն դեպքում, դա չի խանգարել, որ հրապարակումը հավանեն ավելի քան 2 մլն անգամ, իսկ Քիմի կերպարը լրատվամիջոցներն անվանել են «նոր Ժասմին»։

Leave A Reply

Your email address will not be published.