500հազար դոլար միջոցառմանը ներկա գտնվելու համար․ Քենդալ Ջենների գնացուցակը

0

Օրերս Սիդնեյում տեղի է ունեցել Tiffany&Co բուտիկի բացումը։ Քենդալը նույնպես հրավիրված է եղել միջոցառմանը, որպես VIP հյուր։ Պարզվել է «շնորհակալության» համար չէ։ The Daily Telegraph-ի տվյալներով մոդելին վճարել են 500հազար դոլար միայն, որպեսզի նա ներկա գտնվի բացմանը եւ եւս 21հազար՝ Instagram-ում միջոցառման մասին գրառում կատարելու համար։

23-ամյա ամերիկացի մոդել և «Քարդաշյանների ընտանիք» շոուի աստղ Քենդալ Ջենները Սիդնեյում Tiffany&Co բուտիկի բացմանը զարմացրեց իր վարդագույն տեսքով:

Սրանից հետո էլ զարմանալի չէ, թե ինչպես է Քենդալը երկրորդ տարին անընդմեջ Forbes-ի տվյալներով ճանաչվում ամենաբարձր վարձատրվող մոդելը։ Միայն 2018թ․-ին նա վաստակել է 22,5 միլիոն դոլար։

Մոդելը պապարացիների տեսախցիկների առջեւ ներկայացել է հետաքրքիր եւ զվարճալի զգեստով, որը վարդագույն զեֆիր էր հիշեցնում: Դեկոլտեի հատվածում ջայլամի փետրուրներով ատլասե զգեստը նրան եթերային, խաղացկուն ու մեղմ տեսք էր հաղորդել: Ուլտրակարճ բազմաշերտ զգեստը մերկացել էր հոլիվուդյան գեղեցկուհու աներեւակայելի բարակ ոտքերը։

Շպարը նույնպես մեղմ վարդագույն երանգների մեջ էր։ Քենդալ Ջենների պարանոցը զարդարում էր թիթեռի տեսքով ադամանդակուռ թանկարժեք մանյակը։ Նրա տիկնիկային կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ ճերմակ բարձրակրունկները..

Картинки по запросу kendall jenner tiffany

Leave A Reply

Your email address will not be published.