Վայրի «հրեշտակ». «Victoria’s Secret»-ի նախկին մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն բիկինիով ցուցադրել է կազմվածքը

0

Картинки по запросу alessandra ambrosio

Բրազիլացի 37-ամյա մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն, որը «Victoria’s Secret» ապրանքանիշի հետ աշխատել է դեռ 2001թ.-ից, ուսումնասիրելով «ներքնազգեստի» բիզնեսի բոլոր նրբությունները, Քենդիս Սվեյնփոլի հետքերով թողակել է լողազգեստների սեփական ապրանքանիշը՝ GAL Floripa։ Սուպերմոդելն ապրանքանիշի անվանումն ընտրել է՝ հիշելով դեռ մանուկ հասակից սիրելի հանգստյան վայրը՝ Ֆլորիանապոլիս։ Առաջին հավաքածուի վրա աշխատանքներում ներգրավված են եղել նաեւ նրա կրստեր քույրը՝ Ալինը եւ ընկերուհին՝ Ժիզել Կորիան։ Եվ իհարկե, մոդելի դերում հենց Ամբրոսիոն է։

Նախագծի մասին նա հայտարարել էր դեռ փետրվար ամսին, իսկ մարտին սկսել էր հրապարակել նոր լողազգեստների լուսանկարները։ Ի դեպ, լողափի համար նախատեսված իրերի դիզայնին Ալեսանդրան անմիջական մասնակցություն է ունեցել։ Հավաքածուում ներառված են չեզոք երանգների լողազգեստներ։ Բոլորածալերով եւ արհեստական խեցգետիններով զարդարված հավաքածուն չափազանց կանացի է եւ նուրբ։ Մոդելի խոսքով՝ հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է բրազիլական մայրամուտներով։

Այսօր Ամբրոսիոն օվկիանոսի ափին արված լուսանկարներ է հրապարակել, որոնցում նոր լողազգեստ է կրում։ 37-ամյա գեղեցկուհին եւ երկու երեխաների մայրը պարծեցել է շքեղ կազմվածքով։ Ֆոտոշարքի հեղինակը Նյու Յորքում աշխատող հայտնի լուսանկարիչ Ստյուարտ Շինինգն է։ «Շնչիր ծովը»,- լուսանկարը մակագրել է Ամբրոսիոն։

Leave A Reply

Your email address will not be published.