Քենդալ Ջեններին հետապնդող մոլագարին վերջապես ձերբակալել են

0

Քենդալ Ջեններին վերջապես հաջողվեց ազատվել խելագար երկրպագուից, որն անցած տարվանից հետապնդում էր մոդելին։ 38-ամյա Ջոն Ֆորդին նույնիսկ երկու անգամ հաջողվել է մուտք գործել Քենդալի տան տարածք։

Ինչպես հայտնում է TMZ-ը, ոստիկանությունը վերջապես նրան երկրից դուրս է հանել։ Այժմ Քարդաշյան ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչը կարող է հանգիստ շունչ քաշել։ Դետեկտիվների ընկերությունը, որը բռնել է մոլագարին հայտնում է․ «եթե տղամարդուն չվտարեին ԱՄՆ-ից կարող էր ողբերգություն տեղի ունենալ եւ մոլագարը Ջենների հանդեպ բռնություն իրականացներ»։

Картинки по запросу kendall jenner

Պարզվում է, որ Ֆորդը Կանադայի քաղաքացի է, որի ԱՄՆ-ում գտնվելու ժամանակը սպառվել է։ Նա անօրինական էր գտնվում երկրում։ Այս շաբաթ նրան հետեւել են եւ Նյու-Մեքսիկոյի հյուրանոցներից մեկում ձերբակալել։

Այժմ տղամարդը գտնվում է Տեխաս նահանգի ոստիկանների հսկողության տակ եւ սպասում է արտաքսման մասին դատալսմանը։

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքին։ «Այդ մարդու գործողությունները ոչ միայն Քենդալի կյանքի վրա են լուրջ ազդեցություն թողել, այլ նաեւ մեր ընտանիքի բոլոր անդամներն անհանգստանում էին իրենց կյանքի համար», — նշել են Քարդաշյաններ

Картинки по запросу kendall jenner

Leave A Reply

Your email address will not be published.