Բեյոնսեն եւ սեռական փոքրամասնությունները․ երգչուհին գեյ-մշակույթի զարգացման համար մրցանակ է ստացել

0

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում տեղի է ունեցել GLAAD Media Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որն արդեն 29-րդ տարին է մրցանակներ է հանձնում այն մարդկանց, որոնք ներդրում եւ ունեցել գեյ-մշակույթի զարգացման գործում։

Այս անգամ մրցանակակիրների շարքւմ են եղել Բեյոնսեն եւ Ջեյ Զին․ արտիստները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դրական իմիջի ամրապնդման համար ստացել են արժանի մրցանակը։

Մրցանակաբաշխությանը ամուսինները ներկայացել են նույնանման հագուստով։ Երկուսն էլ կրում էին դասական պիջակ, սակայն, այնուամենայնիվ կար մեկ տարբերություն․ պրոդյուսեր եւ հիփ-հոփ կատարողն իր կերպարը համալրել է սպիտակ վերնաշապիկով, իսկ նրա կինը նախընտրել է կրել պիջակ-զգեստը՝ մերկ մարմնին։

Հետաքրքրական է, որ աստղային զույգը նախընտրել է  չլուսանակրվել․ մրցանակը ստանալուց հետո նրան արագ լքել են միջոցառումը եւ սոցցանցերում իրենց սեփական ֆոտոշարքն են իրականացրել։

Leave A Reply

Your email address will not be published.