«Արդեն նշանակել եմ թատրոնի նոր տնօրենին». Նազենի Ղարիբյան

1

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն արդեն նշանակել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենին: Այս մասին Ղարիբյանը հայտնեց լրագրողների հետ զրուցում՝ նշելով, որ նոր տնօրենի անունը կբարձրաձայնի երկուշաբթի օրը՝ թատրոնի անձնակազմի հետ հերթական հանդիպման ժամանակ:

Այսօր՝ մարտի 29-ին, նախարարի պաշտոնակատարը հանդիպել է օպերային թատրոնի արտիստներից մի քանիսին, որոնք իրենց բողոքն են ներկայացրել Կոնստանտին Օրբելյանի՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվելու հրամանի վերաբերյալ: Հանդիպումը եղավ, սակայն թատրոնի դերասաններն ու մշակույթի նախարարի պաշտոնակատարն այդպես էլ ընդհանուր համաձայնության չեկան: Նազենի Ղարիբյանը նշում է, որ իր որոշումն իրականացվել է օրենքի պահանջով.

«Պարոն Օրբելյանը տնօրենի պաշտոնում նշանակվել է խախտումներով, նախ տիկին Մակունցը, հետո ես այս ընթացում փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել, որովհետեւ, իրոք, կար ճնշում իր կողմից, կար նաեւ օրենքի պահանջը, որը պետք էր կատարել: Եվ ամենակարեւորը՝ մենք հարցում ենք արել եւ պարզել, որ տնօրենն իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել, բացի ստեղծագործական, մանկավարժական եւ գիտական: Նաեւ պարզել ենք, որ գեղարվեստական ղեկավարը դա ղեկավար պաշտոն է, այսինքն` ստեղծագործական չէ: Թյուրիմացաբար մինչեւ այսօր համարվել է, որ ստեղծագործական է, բայց այդպես չէ»:

Լրագրողների նկատառմանը, թե Լիլիթ Մակունցը տեղակ չի եղել Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրից՝ Ղարիբյանը պատասխանեց. «Մակունցն իմ ստորագրած հրամանից տեղյակ չէր, բայց ինքը տեղյակ է եղել այս ամբողջ պրոցեսից, մինչեւ նոր աշխատանքի անցնելը: Իր հրամանով է եղել, որ 2018 թ-ի դեկտեմբերի սկզբին մենք հանձնաժողով ենք գումարել,որպեսզի քննեինք այդ հարցն ու պարզեինք այդ դիմում-բողքները, որ ստանում ինք: Այսինքն այս կողմից էլ ճնշում կա, բայց մյուս կողմից էլ կա հասարակական ճնշում: Եվ այս հանձնաժողովը երկու օր նստել,  աշխատել է, որի արդյունքում 2018 թ-ի դեկտեմբերի 4-ին արել է եզրակացություն, որի հիման վրա ընդունվել է, որ պարոն Օրբելյանը խախտումներով է նշանակվել տվյալ պաշտոնում: Մինչեւ այսօր մենք հանդիպխումներ ունեցել ենք պարոն Օրբելյանի հետ  եւ տեղեկացրել, որ նման վիճակ կա, խնդրել ընտրություն կատարել, պատասխան չենք ստացել: Վերջին անգամ նրա Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել ենք իր հետ հայտնել խնդրի մասին, նա խնդրեց, որ վերադառնալուց հետո նոր պատասխան տա: Դրանից հետո մենք նամակ ենք գրել, որի պատասխանը եղել է՝ չենք պատրաստվում ձեր հանձնարարականները կատարել, քանի որ դա անօրինակ պահանջ է: Դրանից հետո ես ստիպված էի ներկայացնել հրաման, քանի որ հասկացա, որ այդ կողմից քայլ չի լինելու: Ես պարզապես իրականացրել եմ իմ գործառութը»:

Ղարիբյանի խոսքով՝ Մշակույթի նախարարությունը պարբերաբար Օրբելյանին պաշտոնից ազատելու դիմում-նամակներ է ստացել: Դրանցից մի քանիսը քաղաքացի Քրիստինե Նաղդալյանի կողմից են եղել,  որը 9 ամսվա ընթացքում 17 դիմում-հայցում է ուղարկել նախարարություն՝ Օրբելյանին  պաշտոնից ազատելու վերաբերյալ: Լրագրողների դիտարկումը, որ Նաղդալյանին ժամանակին աշխատանքից ազատել է հենց ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը, իսկ նրա ամուսինը Մշակույթի նախարարության աշխատակազմի  ղեկավարի տեղակալն է, Ղարիբյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ.

«Ի՞նչ անենք, որեւէ կապ չկա դրա մեջ: Որեւէ միտում չկա: Ես նախ երկար ամիսներ չեմ իմացել, որ  Արտակ Գրիգորյանը Քրիստինե Նաղդալյանի ամուսինն է, որովհետեւ Արտակ Գրիգորյանն ինձ այդ հացով երբեւէ չի դիմել: Մենք ստանում էինք նամակներ Քրիստինե Նաղդալյանից, ընդ որում՝ նամակներ ստանում էինք նաեւ վարչապետի աշխատակազմից, նախագահի աշխատակազմից… Երբ աշխատանքի եմ անցել, մի քանի օրվա ընթացքում արդեն իսկ ինձ դիմել են այդ հարցով, այսինքն՝ Քրիստինե Նաղդալյանի նամակներից առաջ ինձ բարձրաձայնել են խնդրի մասին»:

Անդրադառնալով Մշակույթի նախարարության եւ Օրբելյանի միջեւ ծագած անհամաձայնություններին, որոնք արտահայտվում էին Ղարիբյանի ֆեյբուքյան գրառումներում, մշակույթի նախարարի պաշտոնակատարը նշեց.

«Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել պարոն Օրբելյանի հետ, մինչեւ «Գրեմմիի» հետ կապված խնդիրը, որովհետեւ նա ճիշտ չէր ասում եւ իմ անունն էր շոշափում, ես ստիպված էի նշել, որ ինքը ճիշտ չի ասում: Ես կատարել եմ իմ գործառույթները, մնացածը թող կառավարությունը որոշի, օրենքը փոխի եւ պարոն Օրբելյանին ետ կանչի: Ես ընդամենն արել եմ այն, ինչ պետք է անեի»:

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.