Տիգրան Վիրաբյանը հատուկ մրցանակի է արժանացել

0

Երեւանի փոխքաղապետ Տիգրան Վիրաբյանը, ով մինչ այս պաշտոնին նշանակվելը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն էր արժանացել է մրցանակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիրաբյանը։

На данном изображении может находиться: 5 человек, люди стоят

«Քիչ առաջ տեղեկացա, որ որպես «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրոդյուսեր արժանացել եմ «Արտավազդ» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի:
Մրցանակն արդեն դեպի Գյումրու թատրոն ճանապարհին է: Այո, սա իմ՝ որպես պրոդյուսերի մրցանակը չէ, սա Գյումրու Դրամատիկական թատրոնի և բոլոր այն անհատների հաղթանակն է, ովքեր հավատացին, վստահեցին ու միացան: Գաղափար, որը միս ու արյուն ստացավ ու հասավ հանդիսատեսի սրտին ու մտքին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն այն անհատներին, ովքեր ստեղծեցին «Հարասանիք թիկունքում» պատմությունը:
Պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, Ռեժիսոր՝ Լյուդվիգ Հարությունյան, Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան,
Կոմպոզիտոր՝ Հայկո: Անսահման մեծ շնորհակալություն դերասանական հզոր կազմին»:

Leave A Reply

Your email address will not be published.