Ոստիկանությունը Ջասթին Բիբերին բերման է ենթարկել թանկ մարզակոշիկների պատճառով

0

Ոստիկանության աշխատակիցը բերման Է ենթարկել կանադացի փոպ-երգիչ Ջասթին Բիբերին՝ նրա դիզայներական կոշիկների վրայի դեկորատիվ տարրի պատճառով: Պատահարի մասին երաժիշտը պատմել է իր Instagram-օգտահաշվի stories-ում:

Картинки по запросу jastin biber

Իրավապահի ուշադրությունը գրավել է մոխրագույն պլաստիկե պիտակը բեժ Air Max 90 մարզակոշիկների վրա, որոնք Nike ընկերությունն ստեղծել է իտալական Off-White բրենդի հետ համագործակցությամբ: Ոստիկանը կարծել է, թե դիզայներական դետալը ոչ այլ ինչ է, քան այն խանութի մագնիսական ապրանքանիշը, որն երգիչն իբր կողոպտել է: Սոցցանցում զետեղված տեսահոլովակում 25-ամյա Բիբերը պատմում է պատահարի մասին եւ կատակում, թե Off-White-ի ղեկավար դիզայներ Վիրջիլ Աբլոն իր գլխին խաղ է սարքել: Ի վերջո երաժշտին հաջողվել է ոստիկանին համոզել, որ ինքը գող չէ, իսկ հագին իրոք նորաձեւ մարզակոշիկներ են: Nike Air Max 90 Off-White մոդելի արժեքը 600 դոլար է

Leave A Reply

Your email address will not be published.