Անջելինա Ջոլին կարող Է խաղալ «Հավերժականները» ֆիլմում.

0

Անջելինա Ջոլին կարող մասնակցել Disney-ի եւ Marvel-ի «Հավերժականները» ֆիլմին: Կինոնկարի պրոդյուսերների հետ դերասանուհու բանակցությունների մասին հայտնել Է Deadline պորտալի աղբյուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Картинки по запросу angelina jolie

Ռեժիսոր Քլոե Չժաոյի ֆիլմը կպատմի Հավերժականներ գերմարդկանց ռասայի մասին, որն ստեղծվել Է Ցելեստիալներ տիեզերական բանական Էակների կողմից:

Թե ում կարող Է մարմնավորել Ջոլին, առայժմ չի ճշտվում: Disney ընկերությունում ոչ մի կերպ չեն մեկնաբանում ֆիլմին դերասանուհու մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Առաջին անգամ «Հավերժականները» պատկերապատումն ԱՄՆ-ում լույս Է տեսել 1976 թվականի հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.