Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան-Ֆինլանդիա խաղը

0

Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում Եվրո 2020-ի ընտրական փուլի J խմբում տեղի կունենա Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպման մրցավարական անձնակազմը Չերնոգորիայից է: Գլխավոր մրցավարը լինելու է Նիկոլա Դաբանովիչը: Նրա օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը, իսկ 4-րդ պաշտոնյան՝ Միլովան Միլաչիչը:

ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Միխաիլ Լիստևիչը Լեհաստանից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆն Իսրաելից:

Leave A Reply

Your email address will not be published.