Ժակլին Քենեդիին նմանվելու համար Մեգան Մարքլը «սեքոնդ հենդ»-ից վերարկու է կրել

0

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ով շուտով մայր կդառնա, մասնակցել է Լենա Թինդալի մկրտությանը եւ կրել է վերարկու, որը հիշեցրել է Ժակլին Քենեդիի ոճը, գրում է The Daily Mail-ը։ Դքսուհին կրել է Dior ապրանքանիշի՝ 1950-ականների վինտաժային վերարկու։ Լրագրողների կարծիքով՝ նա հագուստը գնել է William Vintage բուտիկից՝ լյուքսային ապրանքի «սեքոնդ հենդ» ապրանքների խանութ։

Ժակլին Քենեդին Dior-ի նմանատիպ վերարկուով հանրությանը ներակայացել է ամուսնու՝ 1960-ականներ նախագահական ընտրությանը տարած հաղթանակից հետո։ ԱՄՆ առաջին տիկինը կանգնած էր ամուսնու կողքին, երբ վերջինս հանդես էր գալիս ելույթով.

Նշենք, որ Մեգան Մարքլն այդ վերարկուն կրել է հղիության վերջին ամիսների ընթացքում, ինչպես եւ Ժակլին Քենեդին։ Սա առաջին դեպքը չէ, երբ Մարքլը կրկնօրինակում է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ ոճը։ Ավելի վաղ՝ մարտին, դքսուհին Վեսթմիսթերյան աբբայություն այցի ընթացքում կրում էր գլխարկ, որին նման գլխարկներով Ժակլին Քենեդին պարբերաբար հայտնվում էր հանրության շրջանում, այդ թվում 1961թ.-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Картинки по запросу meghan markle

Փետրվարին Մեգան Մարքլին նկատել էին հագուստով, որը նման էր Քիմ Քարդաշյան-Ուեսթի կոստյումին. Քիմն այն կրել է հղիության ընթացքում 5 տարի առաջ։ Մարոկո կատարած այցի ընթացքում Սասեքսի դքսուհին մարմնագույն զգեստ էր կրում, որը պատրաստվել էր Dior նորաձեւության տան կողմից անհատական պատվերով։

Leave A Reply

Your email address will not be published.