Մերձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումը կբացվի Օմանում

1

երձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումն ապրիլին կբացվի Օմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of Oman հրատարակությունը:
Ներկայում տարածաշրջանում եւ աշխարհում ամենամեծ ակվարիումի կարգավիճակը պատկանում Է Էմիրությունների Dubai Aquarium-ին, որը տեղակայված Է Դուբայի Dubai Mall առեւտրի կենտրոնում:
Օմանի ակվարիումի բացումը ապրիլի 15-ին կկայանա Մասկաթում:
«Ակվարիումն առաջինը կդառնա Օմանի Սուլթանությունում եւ ամենախոշորը՝ Մերձավոր Արեւելքում: Դրա մակերեսը Mall of Muskat առեւտրի կենտրոնի ներսում կկազմի 8 հազար քառակուսի մետր»,-ասված Է առեւտրի կենտրոնի վարչակազմի հայտարարության մեջ:
Օվկիանոսարիումը կտեղավորվի երեք հարկում եւ ապաստան կդառնա 30 հազար ծովային բնակիչների ու հազարավոր ձկնատեսակների համար: Գլխավոր ակվարիումի միջով կգցվի թունել, որով կարող են անցնել այցելուները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave A Reply

Your email address will not be published.