L’One-ը հեռանում է Թիմաթիից

0

Լեւան Գորոզիյան, որն առավել հայտնի է L’One մականվամբ, թողարկել է իր «Պանգեա» ալբոմը, որով, ամենայն հավանականությամբ նա կավարտի իր կարիերան։ Ձայնասկավառակի ռելիզը տեղի է ունեցել մարտի 15-ին, իսկ դրա վրա տարված աշխատանքները տեւել են տարի, քանի որ ռեփերը որոշել էր այն ձայնագրել աշխարհի բոլոր մայրցամաքներում.

Картинки по запросу L’One timati

 

Պանգեան» դարձել է երգչի թվով չորրորդ սկավառակը։ Նրա խոսքերով այս ալբոմը նա համարում է ամբողջ աշխարհին ուղղված նամակ։ L’One-ը մեկ անգամ չէ հայտարարել, որ ցանկանում է վերջնականապես վերջ դնել ռեփ կատարմանը, սակայն երկրպագուները հույս ունեն, որ նա կշարունակի իր երաժշտական ուղին նոր ոճով։  Black Star լեյբլն իր Instagram-ում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ռեփ կատարողը ավարտել է Թիմաթիի պրոդյուսերական ընկերության հետ համագործակցությունը։

Картинки по запросу L’One-

Երկրպագուները գնահատել են ռեփ կատարողի տեսահոլովակը։ Շատերը մեկնաբանել են այն, տվել են իրենց գնահատականը։ Հետեւորդները հաստատել են, որ գիտեն Լեւանի հեռանալու մասին, սակայն չեն հավատում այդ խոսքերին։ Եթե սկավառակը հաջողվի, ապա ռեփերը հնարավոր է մտածի նոր երգերի ստեղծման մասին։

Leave A Reply

Your email address will not be published.