«Սիմփսոնները» մուլտսերիալից հեռացվել է Մայքլ Ջեքսոնի մասնակցությամբ կտորը

0

2019թ. հունվարի 24-ից փետրվարի 4-ը Ուտայում տեղի ունեցող Սանդենս կինոփառատոնի շրջանակներումցուցադրվեց Մայքլ Ջեքսոնի մասին նոր դոկումենտալ ֆիլմ, որտեղ նրան էլի մեղադրում են երեխաների հանդեպ ոտնձգություններ կատարելու մեջ:
Դոկումենտալի անունն է «Հեռանալով Նեվրլենդից»/ «Leaving Neverland»:

 

Картинки по запросу jackson simpsons

Այս ֆիլմի հիմքում James Safechuck-ի և Wade Robson-ի պատմություններն են:

Արդեն 30-ն անց այս տղամարդիկ պատմում են, որ իրենք 7 և 10 տարեկան էին, երբ Մայքլ Ջեքսոնն ընկերական հարաբերություններ սկսեց իրենց ու իրենց ընտանիքների հետ և սկսեց ժամանակ անցկացնել նրանց հետ իր «Leaving Neverland» ագարակում՝ նրանց սեռական ոտնձգությունների ենթարկելով:

Այս ֆիլմի հրապարակումից և դրա մանրամասներն իմանալուց հետո ամերիկյան շատ ռադիոընկերություններ հայտարարեցին, որ իրենց եթերներից էլ երբեք չեն հնչեցնելու Մայքլ Ջեքսոնի կատարումներից և ոչ մեկը: Իսկ «Սիմփսոնները» մուլտսերիալի հեղինակները պաշտոնապես հեռացրել են Ջեքսոնի մասնակցությամբ կտորը:

Մուլտսերիալի սցենարիստ և պրոդյուսեր Էլ Ջինն ասում է, որ Ջեքսոնն այս էպիզոդը կարող էր օգտագործել սեփական շահերի համար.

«Ջեքսոնի համար «Սիմփսոնները» կարող էր գործիք հանդիսանալ: Այդպես նա ավելի կմտերմանար երեխաների հետ»:

«Սիմփսոններն» ու ռադիոկայանները դեռ ամենը չեն: Լոնդոնում քանդել են երգչին նվիրված արձանը, որն այնտեղ էր դեռևս 2014 թ.:

Картинки по запросу jackson simpsons

Leave A Reply

Your email address will not be published.