Քոնոր ՄքԳրեգորը կոտրել է երկրպագուի բջջայինը, ինչից հետո նրան ձերբակալել են

0

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է UFC հեղինակավոր մրցաշարի նախկին չեմպիոն Քոնոր ՄքԳրեգորը կոտրում երկրպագուհի սմարթֆոնը:

Похожее изображение

Daily Mail-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Մայամիի գիշերային ակումբներից մեկի մուտքի մոտ, այն բանից հետո, երբ տղամարդը փորձել է տեսանկարահանել առանց կանոն մարտերի աստղին: Սա առաջին անգամը չէ, երբ Քոնորը նման կերպ է արձագանքում երկրպագուների քայլերին:

Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, Քոնորը ձեռբակալվել է՝ գողության և դիտավորությամբ գույքը փչացնելու մեղադրանքներով: Մարտիկն անազատության մեջ է մնացել ընդամենը մեկ օր, ինչից հետո ազատ է արձակվել 12.500 դոլար գրավի դիմաց:

22-ամյա Ահմեդ Աբդիրզակը, որը դարձել է Քոնորի հարձակման զոհը, բացասաբար է արտահայտվել աստղի մասին՝ նշելով, որ վերջինս վտանգավոր է հասարակության համար: Ահմեդը նաև նշել է, որ չափազանց վախեցել է և նույնիսկ մտածել, որ իր կյանքին վտանգ է սպառնում:

Leave A Reply

Your email address will not be published.