Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանի խոսնակը հերքել էր, որ 300 աշխատակից մնալու է առանց աշխատանքի։

Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ իրենք բոլորն էլ գրանցված աշխատողներ են։
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին ներկա է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը` լսելով սրճարանների աշխատակիցների բողոքները, նշեց, որ նրանք պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Երևանն արդեն տեր ունի։

Ինչ վերաբերում է աշխատակիցների թվին, Վ. Մնացականյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ սրճարաններն ունեն 12 աշխատակից: «Ո՞նց են ապացուցելու, որ այդքան աշխատակից ունեն։ Մենք ավարտելու ենք մեր սկսածը, մեկ քայլ հետ չի լինելու»,- նշեց Վիկտոր Մնացականյանը։

«Ավարտելու ենք մեր սկսածը, մեկ քայլ հետ չի լինելու. պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Երևանն արդեն տեր ունի». Կենտրոն վարչական շրջանի ղեկավար