Ամալ Քլունին շքեղ սպիտակ զգեստով մասնակցել է արքայազն Չարլզի ընթրիքին

1

41-ամյա Ամալ Քլունին մասնակցել է արքայազն Չարլզի ընթրիքին, որը կազմակերպվել էր Բուքինգհեմյան պալատում: Փաստաբանի հրաշալի տեսքն անտարբեր չի թողնել նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներին։ Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հոլիվուդյան աստղեր, այդ թվում Ամալ եւ Ջորջ Քլունիները։

Դերասան Ջորջ Քլունին նախապատվություն է տվել դասական սմոքինգին, որը համադրել է կաշվե կոշիկների հետ։ Ամալ Քլունին սպիտակ զգեստ է ընտրել, որն առաջին անգամ ներկայացվել է 2007թ.-ին՝ Jean-Louis Scherrer by Stephane Rolland-ի հավաքածուում։ Քլունին կերպարն ամբողջացրել էր փոքրիկ պայուսակով։

Զույգին ուրախությամբ ողջունել է արքայազն Չարլզը։ Նրանք երկար ժամանակ զրուցել են եւ ծիծաղել։ Քլունիները լավ հարաբերություններ ունեն թագավորական ընտանքի հետ։ Դերասանն ու նրա կինը ընտանիքի կարեւոր իրադարձությունների պատվավոր հյուրերի ցանկում են։ Ամուսինները մասնակցել են նաեւ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հարսանեկան արարողության..

Картинки по запросу amal kluni charls

Leave A Reply

Your email address will not be published.