Լուրջ հիվանդությունը գրեթե ամբողջությամբ ախտահարել է Քիմ Քարդաշյանի դեմքը

0

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթն արդեն բազմաթիվ անգամներ հետեւորդներին ցուցադրել է պսորիազով ախտահարված դեմքը։ Այս անգամ նա որոշել է այն ավելի մոտիկից ցուցադրել՝ Instagram-ի Stories բաժնում տեսանյութ հրապարակելով։

Картинки по запросу kim kardashian psoriasis face

Հոլովակում 38-ամյա հեռուստաաստղը ցուցադրել է այտերը, որոնք ծածկված են կարմիր հետքերով, իսկ մեկնաբանություններում խոսել է ախտորոշման մասին։ Քիմը դեռ 2018թ.-ի դեկտեմբերին էր խոստովանել, որ մաշկի վիճակը վատացել է։ «Կարծում եմ՝ հարկավոր է պսորիազի դեմ բուժում սկսել, քանի որ մաշկս նախկինում երբեք նման վիճակում չի եղել։ Ինձ  արդեն չի հաջողվում թաքցնել հիվանդությունը»,- գրել է նա՝ հետեւորդներից խորհուրդ հարցնելով։

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ նստատեղը մեծացրել է բացառապես պսորիազը հաղթահարելու նպատակով։ Ի՞նչ կապ կա մեծացված նստատեղի եւ ամբողջ մարմնի վրա առկա հետքերի միջեւ։ Պարզվում է՝ անմիջական։ Բժիշկը «գեղեցկության ներարկումներ» է խորհուրդ տվել, քանի որ կոտիզոնի դեղաչափերը կարող էին նվազեցնել ցավն ու հարթել մաշկը։ Ըստ ամենայնի՝ Քիմին արդեն ոչինչ չի օգնում, սակայն աստղը չի հուսալքվում եւ խնդիրը հաղթահարելու նոր միջոցներ է որոնում։

Картинки по запросу kim kardashian psoriaz

Похожее изображение

Leave A Reply

Your email address will not be published.