Տրիստան Թոմփսոնից բաժանվելուց հետո Քլոե Քարդաշյանը շարունակում է «մերկանալ»

0

34-ամյա Քլոե Քարդաշյանը շարունակում է նախկին սիրելիին ցուցադրել՝ ինչպիսի գեղեցկուհու է վերջինս կորցրել։ Աստղն ընկերուհու՝ Մալիկայի ծննդյան տոնին մասնակցել է սեքսուալ կոմբինեզոնով։

Похожее изображение

Ծննդյան տոնն անցկացվել է Լաս Վեգասում։ Քարդաշյանը գրավել է լրագրողների ուշադրությունը ռեստորան գնալու ճանապարհին։

«Մերկ» զգեստը, որը որովայնի հատվածում բացվածք ունի, ընդգծել է Քլոեի կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները, Dior-ի վարդագույն պայուսակը, նյուդ երանգի դիմահարդարումը եւ նորաձեւ խոպոպները։

Քլոե Քարդաշյանը շարունակում է հանրությանը ներկայանալ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Տրիստան Թոմփսոնի դավաճանության մասին։ Նա անկեղծ հագուստ է ընտրում, իսկ նրա նախկին սիրելին ներողություն է աղերսում հավանումների միջոցով։ Հետեւորդները կարծում են, որ «լավագույն վրեժը հիասքանչ զգալն ու այդպիսի տեսք ունենալն է»

Картинки по запросу khloy kardashyan 2019

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.