Քիմ Քարդաշյանը նկարահանվել Է Carolina Lemke բեռլինյան բրենդի գովազդային արշավում

1

Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը նկարահանվել Է Carolina Lemke բեռլինյան բրենդի գովազդային արշավում: Նա լուսանկարները մարտի 12-ին հրապարակել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեք լուսանկարներից բաղկացած շարքում ֆոտոշոփով «կլոնավորված» 38-ամյա հեռուստաաստղը վառ ներկված շրթունքներով կեցվածք Է ընդունել ներքնազգեստով կամ իրանը գրկող սեւ կոստյումով: Քիմ Քարդաշյանը ցուցադրել Է 1990-ական թվականների վերջին եւ 2000-ականների սկզբին լայն տարածում գտած ֆուտուրիստական ոճի ակնոցները, որոնք նորաձեւություն են վերադարձել 2018 թվականին: Ֆոտոշարքի հեղինակներն են՝ նորաձեւության հայտնի ֆոտո-դուետ Մերթ Ալասը եւ Մարկուս Փիգոտը:

Leave A Reply

Your email address will not be published.