Մայքլ Ջեքսոնի եղբոր դուստրը համաձայն չէ երգչի դեմ մանկապղծության նոր մեղադրանքների հետ

1

Համացանցում մինչ այժմ շարունակվում է «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի հետ կապված աղմուկը, որում բացահայտվում են Մայքլ Ջեքսոնի հարաբերությունների մանրամասները անչափահաս երեխաների՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչակի հետ։ Առաջին սերիայի պրեմերիայից հետո ֆիլմի հադիսատեսը երկու ճամբարի է բաժանվել՝ նրանց մի մասը հավատում է Ջեքսոնի մեղավորությանը, մյուս մասը՝ ոչ։

Картинки по запросу michael jackson

Սակայն ամեն օր փոփ երաժշտության արքայի հետ կապված նորանոր մանրամասներ ու փաստեր են ի հայտ գալիս։ Մայքլի հարաբերությունները Ուեյդի եւ Ջեյսոնի հետ, որոնք նկարագրված են ֆիլմում, մեկնաբանել է երգչի ազգականը՝ Բրենդի Ջեքսոնը, ով, ըստ տեղեկությունների, Ռոբսոնի նախկին ընկերուհին է եղել։

Ամենն, ինչ նա նկարագրել է ֆիլմում, կատարյալ հիմարություն է։ Ուեյդն իմ հորեղբորը չէր նկարագրում։ Նա խոսում էր բոլորովին այլ մարդու մասին։ Ահա՝ ինչու է այդ պատմությունը փոխվել վերջին 15 տարիների ընթացքում։ Ամենն, ինչ նա երբեւէ ասել է հորեղբորս մասին, լիարժեք հակադրությունն է նրա, ինչ նա պատմում է այդ վավերագրական ֆիլմում։ Խնդիրն այն է, որ Ուեյդն ասել է, որ ինքն ու Մայքլը բանտում կհայտնվեն, եթե պատմի նրա կողմից բռնության մասին, սակայն Ուեյդն արդեն մեծ էր, երբ ցուցմունք էր տալիս երկրորդ անգամ»,- The Kyle and Jackie O Show-ի ընթացքում Բրենդին պատմել է լրագրողներին։

Ջեքսոնը նաեւ հայտարարել է, որ եթե Մայքլն իսկապես մի քանի անգամ բռնության ենթարկեր Ուեյդին, Ռոբսոնն այդ մասին կպատմեր առաջին իսկ հնարավորության դեպքում։ «Եթե ինչ-որ մեկը ձեզ անարգանքի ենթարկեր 14 տարեկան հասակում, եւ դուք ցուցմունք տալու եւ այդ մարդուն մնացած ամբողջ կյանքի համար բանտ ուղարկելու հնարավորություն ունենայիք, որպեսզի նա չկարողանար որեւէ այլ մեկի վնասել, դուք կանեիք դա։ Բոլորը կանեին»,- ասել է Ջեքսոնը։

Leave A Reply

Your email address will not be published.