Հղիության ընթացքում յուրաքանչյուր սիգարետը կրկնապատկում Է երեխայի մահվան ռիսկը

0

Հղիության ընթացքում ծխելը զգալիորեն մեծացնում Է երեխայի հանկարծական մահվան (ԵՀՄ) ռիսկը: Դա հաստատել Է այն հետազոտությունը, որն անցկացրել են ԱՄՆ-ի մի շարք գիտական կենտրոնների, այդ թվում՝ Սիեթլի Մանկական հետազոտական ինստիտուտի (ՄՀԻ), ԱՄՆ-ի թոքաբանների ասոցիացիայի, Մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան քոլեջի, ինչպես նաեւ Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետները: Նրանց աշխատանքների արդյունքները հրապարակված են Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի պաշտոնական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ԵՀՄ-ի դեպքերի 23-ից մինչեւ 34 տոկոսը տեղի Է ունենում այն պատճառով, որ կանայք ծխում են հղիության շրջանում: Այդ կապակցությամբ ՄՀԻ-ի նյարդաբան Տատյանա Անդերսոնը ընդգծել Է, որ ոչ մի սիգարետ անհետեւանք չի մնում, եւ «բժիշկները պարզապես պարտավոր են պացիենտներին տեղեկացնել հղիության ժամանակ ծխելը շարունակելու վտանգի մասին»:

Картинки по запросу Հղիության ընթացք sigaret

Հետազոտության հեղինակները նաեւ ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ապագա մոր ծխելը կարող Է հանգեցնել մանկիկի քաշի նվազեցմանը 20 տոկոսով: Բացի այդ, այն զգալիորեն մեծացնում Է երեխայի մոտ այնպիսի վտանգավոր հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպիսիք են՝ ասթման, աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիան, ճարպակալումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.