Քիմ Քարդաշյանի վինտաժային street look-ը՝ Փարիզից

0

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Փարիզ, որտեղից էլ Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում ներկայացել է total հովազային look-ը։

«Դուք չեք հասկանում․․․ Սա Alaia-ն է», — մեկնաբանել է լուսանկարը Քիմը։

Peopletalk-ը հայտնել է, որ բոդին, վերարկուն եւ նույնիսկ գարնանային կոշիկները 1991թ․-ի Azzedine Alaia-ի հավաքածուից են։ Բոդին արժե $6500, կոշիկները՝  $2060, իսկ վերարկուի արժեքը հայտնի չէ, սակայն համեմատելով բոդիի արժեքի հետ, կարելի է ենթադրել, որ էժան չէ։ Ի դեպ, արեւային ակնոցը Bulgari ապրանքանիշի է, որը Քիմի ոճաբանի էքսքլյուզիվ ձեռքբերումն է։

Ֆրանսիական մայրաքաղաքում իր հետ տեղի ունեցածից հետո տարօրինակ էր  նրա հայտնությունն այնտեղ։ 2016թ․-ին նրան թալանել էին եւ այդ դրվագը նրա համար ճակատագրական էր, քանի որ դեպքից հետո հայուհին տեսախցիկների առջեւ եւ սոցցանցերում չի ցուցադրում իր հարստությունը։

Սակայն, թե այս անգամ ինչու է նա մեկնել Փարիզ դեռ չեն հայտնում։

Leave A Reply

Your email address will not be published.