Թեյլոր Սվիֆթը եւ Քիմ Քարդաշյանը կրկին թշնամինե՞ր են

0

Թեյլոր Սվիֆթի եւ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի վաղեմի թշնամությունը կարծես կրկին սարերի ետեում չէ։ Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ «Գրեմմի 2009» մրցանակաբաշխության ընթացքում Քանյե Ուեսթն ընդհատեց երգչուհուն ելույթը, երբ վերջինս մրցանակ էր ստանում You Belong With Me տեսահոլովակի համար եւ հայտարարեց, որ մրցանակը պետք է ստանար Բեյոնսեն, ով ավելի արժանի է դրան։

Картинки по запросу taylor swift kim kardashian

Այդ ժամանակվանից սկսած ռեփերը բազմաթիվ անգամներ սկանդալներ է բարձրացրել արտիստի հետ, իսկ Քիմը նրա կողմից էր։ 2016թ.-ին, օրինակ, Ուեսթը թողարկեց Famous «մերկ» տեսահոլովակը, որում Սվիթֆին «քած» անվանեց։ Ավելի ուշ Քիմ Քարդաշյանը Snapchat-ում հրապարակեց ռեփերի եւ երգչուհու խոսակցությունը, որում վերջինս հավանություն է տալիս այդ բառերին։

Картинки по запросу taylor swift

Վերջերս Քիմի եւ Թեյլորի երկրպագուները եզրահանգում էին արել, որ բոլոր վեճերն անցյալում են. Քիմը Snapchat-ում տեսանյութ տեղադրեց, որում ցուցադրեց իր դիմահարդարումը։ Հոլովակում հնչում էր Սվիֆթի «Delicate» երգը։ Սակայն Elle ամսագրին տված նոր հարցազրույցում երգչուհին հայտարարել է. «Մի քանի տարի առաջ ինչ-որ մեկն իմ դեմ ատելության արշավ սկսեց համացանցում՝ ինձ օձ անվանելով։

Похожее изображение

Փաստը, որ դրա հետ այդքան շատ մարդ համաձայնեց, ինձ ստիպեց նվաստացած զգալ… Վատ չէր լինի, եթե ես ներողություն լսեի մարդկանցից, ովքեր  ծաղրել են ինձ։ Բայց հնարավոր է, ամենն, ինչ ես երբեւէ կստանամ, բավականություն է այն հանգամանքից, որ կարող եմ ապրել եւ ծաղկել՝ անկախ որեւէ բանից».

Թեյլորի երկրպագուները վստահ են՝ խոսքերն ուղղված են Քիմին։

Картинки по запросу taylor swift kim kardashian

Картинки по запросу taylor swift kim kardashian face clip

Leave A Reply

Your email address will not be published.