Մեսին տևական դադարից հետո կրկին հրավիրվել է Արգենտինայի հավաքական

1

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հրավիրվել է Արգենտինայի հավաքական Վենեսուելայի և Մարոկկոյի ընտրանիների հետ ընկերական հանդիպումների համար։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն «ալբիսելեստեի» մարզաշապիկը կկրի առաջին անգամ 2018թ․ աշխարհի առաջնության ավարտից հետո։

«Մունդիալից» հետո տեղեկություններ էին տարածվել Մեսիի՝ հավաքականից հեռանալու հավանականության մասին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա ժամանակավորապես չի խաղալու ընտրանու կազմում։ Հավաքականի ավագին առաջարկվել էր վերադառնալ այն ժամանակ, երբ վերջինս անձամբ նման ցանկություն կհայտներ։

Մեսին Արգենտինայի ընտրանու կազմում մասնակցել է 128 հանդիպման և դարձել 65 գոլի հեղինակ։ Նա հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Լիոնելը՝ որպես հարավամերիկյան հավաքականի անդամ, դարձել է աշխարհի փոխչեմպիոն (2014), 3 անգամ 2-րդ տեղն է զբաղեցրել Ամերիկայի գավաթի խաղարկությունում (2007, 2015, 2016), հռչակվել է Օլիմպիական չեմպիոն (2008)։

Մրցակցին արգելվել է կոշտ պայքար մղել Լիոնել Մեսիի դեմ

Картинки по запросу messi argentina

Leave A Reply

Your email address will not be published.