Էթնո-ջազային Authentic Light Orchestra-ն բացառիկ համերգ կունենա Հայաստանում

0

 

Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:

Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ կունենան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային եւ ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդեւը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ): Իրադարձությանը, բացի նվագախմբից, կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը եւ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաեւ Open String quartet-ը:

Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում հնչելու է էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն:

Authentic Light Orchestra-ն իր բնույթով յուրօրինակ խումբ է, որը հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 եւ նույնիսկ ավելի շատ գործիքներ:

Authentic Light Orchestra-ն սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով, եւ այդպես շարունակ: Խմբին ոգեւորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը:

Խումբը տարբեր տարիներին ունեցել է հայ անդամներ: Կոլեկտիվի Beyond the House անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացամամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը:

Leave A Reply

Your email address will not be published.