Ավտովթարը փրկել է կյանքը. Դեռահասը ճանապարհային պատահարի շնորհիվ տեղեկացել է, որ իր մոտ ուղեղի քաղցկեղ կա

0

Տեխասից Դրյու Գանբին ընդամնեը 15 տարեկան էր, երբ ավտոմեքենան, որի մեջ էր, վթարի է ենթարկվել: Ճանապարհային պատահարի մասնակիցներից միայն նա բժշկական օգնության կարիք ուներ. վնասվել էր կզակը, երբ նա հետեւի նստատեղից տառացիորեն առաջ էր շպրտվել:

Համոզվելու համար, որ ներքին օրգանները չեն վնասվել հիվանդանոցում կատարվել է ՀՏ եւ ՄՌՏ: The Daily Mail-ը հայտնում է, որ հետազոտության արդյունքում գլխուղեղում հայտնաբերվել է 5-սանտիմետրանոց քաղցկեղային ուռուցք: Ինքը՝ դեռահասն անգամ չէր կասկածում, որ առողջության հետ կապված այդպիսի լուրջ խնդիրներ ունի:

Դրյուն խոստովանել է, որ արտասվել է՝ տեղեկանալով սարսափելի ախտորոշման մասին: Կրանիոտոմիան (գանգի թաղի տրեպանացիա) անցկացվել է վթարից 3 օր հետո: Հիմա Դրյուն 21 տարեկան է եւ պարբերաբար հետազոտություն է անցնում՝ առողջության վիճակին հետեւելու համար:

Պատանին նշում է, որ ախտորոշումն ընդմիշտ փոխել է կյանքի հանդեպ իր վերաբերմունքը: «ՀԻմա ես հասկանում եմ, որ կյանքը կարող է ընդհատվել ցանկացած պահի: Ես չեմ ձգտում գտնել բարձր վարձատրվող աշխատանք, քանի որ աշխարհում մեծ թվով դժբախտ մարդիկ կան, որ բանկային հաշիվներում միլիոններ ունեն: Ես ցանկանում եմ անել այն, ինչն ինձ դուր է գալիս»,- ասել է Դրյուն:

Leave A Reply

Your email address will not be published.