Կաննի փառատոնի ժյուրին կգլխավորի ռեժիսորը, ով դի Կապրիոյին «Օսկար» է «նվիրել»

0

Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը կլինի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հայտնել է փառատոնի կազմակերպչական կոմիտեն։ Նրա «Փրկվածը» ֆիլմում դերակատարման համար Լեոնարդո դի Կապրիոն առաջին անգամ «Օսկար» մրցանակի արժանացավ։

«Կարիերայիս սկզբնական շրջանից Կաննի կինոփառատոնն ինձ համար շատ կարեւոր է եղել։ Ես գոհացած եմ եւ ուրախ վերադառնալ այս տարի եւ անսահման հպարտ նախագահել ժյուրին»,- նշել ՝ ռեժիսորը՝ հավելելով, որ «կինոն երկրագնդի երակներն է, այս փառատոնը՝ սիրտը»։

«Անհավանական է, որ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն համաձայնել է լինել ժյուրիի կազմում, առաջին անգամ Կաննի փառատոնի նախագահը մեքսիկացի արտիստ կլինի։ Կաննը ցանկացած տեսակի ֆիլմի փառատոն է, իսկ «Բաբելոն» ֆիլմի հեղինակի ներկայության շնորհիվ մենք զգում ենք մեքսիկական կինոն»,- ասվում է փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրաի եւ գլխավոր տնօրեն Պիեր Ֆրեմոյի համատեղ հայտարարության մեջ։

Leave A Reply

Your email address will not be published.