Բեյոնսեն եւ Ջեյ Զին հոլովակ են նկարել Մեգան Մարքլի դիմանկարի ֆոնին

0

Բեյոնսե եւ Ջեյ Զի աստղային զույգը կրկին գրավել է բոլորի ուշադրությունը։  BRIT Awards ամենամյա արարողության ընթացքում ամենառեզոնանսայինը Բեյոնսեի եւ Ջեյ Զիի տեսաուղերձն էր. նրանք չէին կարողացել ներկա լինել մրցանակաբաշխությանը։ Ամուսինները կարճ տեսահոլովակ են ուղարկել, ուր շնորհակալություն են հայտնում «Լավագույն միզաջգային խումբ» անվանակարգում տրված մրցանակի համար։ Եվ չգիտես՝ ինչու այդ ամենը տեղի է ունենում Մեգան Մարքլի դիմանկարի առաջ։ Նկարում Սասեքսի դքսուհին պատկերված է թագուհու կերպարում, իսկ տեսաշարքը հղում էր անում Բեյոնսեի եւ Ջեյի Զիի Apes**t երգին, որում նրանք պատկերված էին Լուվրում «Մոնա Լիզայի» ֆոնին։

Զույգը չի բացատրել այդ քայլի պատճառը, եւ համացանցի օգտատերերի կարծիքները բաժանվել են մի քանի մասի։ Նրանց մի մասը համոզված է, Քարթերները ցանկանում են հիշեցնել, որ Մեգանը կիսով աֆրոամերիկուհի է եւ աջակցել նրան։ Մյուսները ծաղրի տարրեր են նկատել, ինչպես նաեւ հուշում, որ միայն մեկ թագուհի կարող է լինել, եւ նա Թագուհի Բին է։ Մյուսները կասկածում են, որ այդ կերպ իշխանափոխության եւ աֆրոամերիկյան արյուն ունեցող առաջին թագուհու գահակալման կոչ է արվում Բրիտանիայում։

 

Հոլովակը որոշակիորեն պարզաբանել է երգչուհին տեսանյութի մեկնաբանություններում. «Շնորհակալություն, Մեծ Բրիտանիա, «Լավագույն միջազգային խումբ» անվանակարգում հաղթանակի համար։ Ես այս մրցանակն արդեն ստացել եմ 2002թ.-ին Քելլիի եւ Միշելի հետ։ Աֆրոամերիկյան մշակույթի պատվին մենք արտահայտում ենք մեր մեծարանքը Մոնա Լիզայի հանդեպ։ Շնորհավորում ենք ապագա համալրման կապակցությամբ։ Եվ շատ-շատ երջանկություն ենք մաղթում»։

Leave A Reply

Your email address will not be published.