Միք Ջագերը 4 հազար աղջիկներից հետո կանգ է առել մեկի վրա

0

Երգիչ Միք Ջագերի՝ անունը չնշված ընկերն ասել Է, թե Միքը խոստովանել Է, որ պատրաստ Է լուրջ հարաբերությունների, իսկ այդ բախտավորը դարձել Է բալետի 31-ամյա պարուհի Մելանի Հեմրիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mirror-ը:

Իրադարձությունների նման շրջադարձ ոչ ոք չԷր սպասում: Միք Ջագերն արդեն պատմության մեջ մտել Է ոչ միայն որպես The Rolling Stones ռոք-խմբի վոկալիստ, այլեւ որպես հավերժական լովելաս, որն իրեն չի զրկում կանանց ուշադրությունից: Նրա անհամար սերերի թվում են հայտնվել Ջերի Հոլը, Կառլա Բրունին, Անջելինա Ջոլին, Բրիջիտ Բարդոն եւ Թինա Թյոռները:

Միքը հաճախ Է ազատ հարաբերությունների մեջ եղել, եւ Մելանիի հետ Էլ նրանք պայմանավորվել Էին նույն բանի շուրջ: Բայց 2017 թվականին Միքն անակնկալ կերպով դադարեցրել Է իր հերթական սիրային կապը եւ վերադարձել Մելանիի մոտ, որպեսզի իր ամբողջ ուշադրությունը նվիրի իրենց ընդհանուր որդու՝ Դեւերոյի դաստիարակությանը:

Եվ ահա վերջերս Միքի ընկերը ԶԼՄ-ներին հայտարարել Է, որ երգիչը վերջապես գտել Է իր սերը եւ պատրաստ Է իրապես լրջանալ: 2018 թվականին Մելանին ասել Է, որ թեեւ ինքը Միքի հետ ազատ հարաբերությունների մեջ Է եւ ապրում են տարբեր քաղաքներում, բայց իրեն միայնակ մայր չի զգում:

«Ես նրանից ավելի մեծ աջակցություն եմ ստանում, քան իմ ընկերուհիները, որոնք ամուսնական կապի մեջ են»,- նշել Է նա:

Չնայած երկու հայտնիների ծանրաբեռնված գրաֆիկին, նրանք աշխատում են ամբողջ ազատ ժամանակն անցկացնել իրենց որդու հետ միասին: Անցած ամռանը Մելանին եւ Դեւերոն շրջագայության Էին մեկնել Միքի հետ, ինչպես նաեւ այցելել Էին Ռուսաստան՝ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությանը, հաղորդել Է Life-ը:

Leave A Reply

Your email address will not be published.