Թինա Քանդելակին անսովոր խնդրանքով դիմել է կոսմետիկ վիրաբույժին

0

Թինա Քանդելակիի էներգիան անսպառ է, ինչին կարելի է նախանձել։ Նա բարեհաջող կերպով վարում է իր հեռուստակարիերան, նա վարում է միջոցառումներ եւ կառուցում է  կայսրություն։ Սակայն այս ամեն հետ մեկտեղ նա չի մոռանում իր մասին։ 43-ամյա հաղորդավարուհին կարող է պարծենալ իր անթերի կազմվածքով, քանզի շատ ժամանակ բիզնես է դրան հատկացնում։ Նա խոստովանել է, որ հանուն գեղեցկության նույնիսկ վիրահատության է դիմել, որպեսզի կարողանա կրել գեղեցիկ եւ մեծ ականջօղեր։

 

Անթերի տեսքի համար նրան դուր չէին գալիս իր ականջաբլթակները։ Քանի որ աստղը գեղեցիկ եւ մեծ ականջօղերի հանդեպ թուլություն ունի, նա ստիպված է եղել դիմել խորամանկության։ Զարդերը ձգել են նրա բլթակները եւ դրանք կախվել են։ «Ինձ դա այնքան էլ դուր չի եկել։ Պարզվեց, որ դա հաճախ հանդիպող խնդիր է», — կիսվել է Քանդելակին։

 

Картинки по запросу tina kandelaki

Դրանից խուսափելու համար Թինան դիմել է վիրաբույժին։ «Փոքրիկ կոսմետիկ վիրաբուժական միջամտության օգնությամբ ես կարեցի ականջաբլթակս։ Այն տեւել է մոտավորապես մի ժամ։ Սակայն երեք ամիս պետք է մնալ կարած ականջներով։ Եվ ես դա արեցի», — նշել է նա։

Картинки по запросу tina kandelaki

Չի մոռանում Թինան նաեւ կազմվածքի մասին։ Եվ այսպես, նա օրերս հրապարակել էր տեսանյութ, որում ցուցադրել էր, թե ինչպես կարելի է հասարակ վարժության օգնությամբ ավելի լավ տեսք ունենալ եւ պատրաստվել գարնանը։

Leave A Reply

Your email address will not be published.