«Միսս աշխարհ-2019» մրցույթն առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում

0

«Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում, այն տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջոցառման կազմակերպիչները փետրվարի 18-ին հայտարարել են մայրաքաղաք Բանգկոկի Փհայա Թհայ պալատի համալիրի տարածքում անցկացված մամուլի ասուլիսում:

 

Картинки по запросу miss world tayland

«Ես շատ ուրախ եմ՝ «Միսս աշխարհ» 69-րդ մրցույթի եզրափակիչն անցկացնել Թաիլանդում,- նշել Է միջոցառման կազմակերպիչ Ջուլյա Մոռլին լրագրողների հետ հանդիպմանը:-«Ժպիտների երկիրը» իդեալական վայր Է աշխարհի 130 երկրների ներկայացուցչուհիներին ընդունելու համար»:

Картинки по запросу miss world tayland

Այս տարի աշխարհի 130 երկրներից ու տարածաշրջաններից մասնակիցները Թաիլանդ կժամանեն նոյեմբերին, մինչդեռ մրցույթի եզրափակիչը կայանալու Է դեկտեմբերին: Մեկ ամսվա ընթացքում աղջիկները կմասնակցեն տարբեր, այդ թվում՝ բարեգործական, միջոցառումների, ինչպես նաեւ կայցելեն թագավորության տուրիստական վայրեր:

 

Картинки по запросу miss world tayland

Դրա հետ մեկտեղ կազմակերպիչները չեն հայտարարել «Միսս աշխարհ-2019»-ի եզրափակիչի անցկացման կոնկրետ ամսաթվերն ու վայրերը: Սպասվում Է, որ միջոցառման եզրափակիչ մասի հեռարձակումն կրականացնեն 100-ից ավելի երկրներ: Որոշ տեղեկությունների համաձայն, մրցույթը Թաիլանդում կանցկացվի հինգ տարի անընդմեջ՝ մինչեւ 2023 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Картинки по запросу miss world tayland

Leave A Reply

Your email address will not be published.