Նարեկ Դուրյանը՝ «Բոհեմ» թատրոնի նորաբաց կայքի և առաջիկա ծրագրերի

1

Նարեկ Դուրյանը՝ «Բոհեմ» թատրոնի նորաբաց կայքի և առաջիկա ծրագրերի մասին

Սիրված դերասան Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն այլևս կայք ունի: Կայքի ստեղծման առանցքային նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է.հարթակի շնորհիվ մարդիկ կտեղեկանան «Բոհեմ» թատրոնի ներկայացումների մասին, ինչպես նաև կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել: Հայաստանյան մշակութային ասպարեզում ոչ մի թատրոն դեռևս հանդես չի եկել նման նորարարությամբ:

Կայքի և թատրոնի առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք դերասան, թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանի հետ:

51996455_285666585444092_3992954700507906048_n

-Պարոն Դուրյան, խնդրում եմ պատմեք «Բոհեմ» թատրոնի նորաբաց կայքի մասին:

-«Բոհեմ» թատրոնը հանրությանը ներկայացրել է իր նոր՝ www.boheme-theater.am կայքը: Այն ստեղծվել է՝ հաշվի առնելով 21-րդ դարի տենդենցները: Մեր նպատակն է քայլել ժամանակին համընթաց: Ամբողջ աշխարհում բոլոր թատրոններն ունեն կայքեր, որոնցով հնարավոր է ոչ միայն ծանոթանալ տվյալ թատրոնի խաղացանկին, այլև օնլայն տոմսեր ձեռք բերել: Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է: Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց համացանցի, գովազդի, սոցիալական կայքերի: Եվ այս առումով կարծում եմ, որ կայքի ստեղծումը շատ ճիշտ քայլ է:

Հայաստանում դեռևս թատրոնների կայքերի միջոցով հնարավոր չէ տոմսեր ամրագրել, պատվիրել: Մենք Հայաստանում առաջինն ենք, որ կիրառել ենք նաև այդ տեխնոլոգիան: Հուսով եմ, որ բոլոր թատրոնները կհետևեն մեր օրինակին:

52444201_388035721955121_3624210940439822336_n

Բոհեմ» թատրոնը մշտապես հանդիսատեսին է ներկայանում նոր ներկայացումներով: Վերջին նմանատիպ ներկայացումներից է «Շենքում իրավիճակ է փոխվել» բեմադրությունը: Ինչպե՞ս ծնվեց այս գործի ստեղծման գաղափարը:

-Պետք է ասեմ, որ վերջին տարիներին ինձ իսկապես նվիրել եմ երիտասարդներին: Յուրաքանչյուր բեմադրություն ստեղծելիս առաջին հերթին մտածում եմ, թե նրանք ինչ դեր պետք է խաղան այդ ներկայացման մեջ: Այս կերպ ցանկանում եմ նաև ճանապարհ հարթել նոր սերնդի համար:

«Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացումը ստեղծել են երիտասարդները, ես պարզապես օգնել եմ տեսքի բերել այն: Ներկայացումը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Դրա հիմքում անձնական պատմություններն են. բոլոր հերոսները մեկ շենքում են ապրում և շենքում իրավիճակ է փոխվել: Շենքը կարծես պետության մոդել է դարձել: Շատ հետաքրքիր է ստացվել:

-Այս պահին ի՞նչ նոր ներկայացում է բեմադրվում «Բոհեմ» թատրոնում: Ինչի՞ վրա եք աշխատում:

-Ապրիլի 26-ին դառնում եմ 60 տարեկան, հիմա աշխատում եմ 60-ամյակիս ներկայացման վրա: Ամեն տարի չէ, որ 60 ես դառնում, երկու անգամ 60 էլ չես կարող դառնալ: Մոնոներկայացում եմ անելու, ներկայացման մեջ ներգրավված է նաև նվագախումբ:

Ներկայացնելու եմ այն ամենն, ինչ զգացել եմ այս 60 տարիների ընթացքում: Պատմելու եմ այն մասին, թե ինչ եմ կարողացել անել, ինչում եմ հաջողել կամ չեմ հաջողել…

Leave A Reply

Your email address will not be published.