Սոսո Պավլիաշվիլին թողարկել է իր «Ամեն ինչ քեզ համար» նոր երգի մուլտիպլիկացիոն հոլովակը

0

Հանրաճանաչ երգիչ Սոսո Պավլիաշվիլին թողարկել Է իր «Ամեն ինչ քեզ համար» նոր երգի մուլտիպլիկացիոն հոլովակը. սիրո մասին սադրիչ տեսահոլովակը նախատեսված Է 18+ հանրության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որպես հոլովակի նկարիչ հանդես Է եկել Դավիթ Սահակյանցը՝ խորհրդային եւ հայ ռեժիսոր, սցենարիստ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին:

Ինչպես նշվում Է YouTube-ում կատարողի պաշտոնական ալիքում, Սոսո Պավլիաշվիլին Դավիթ Սահակյանցի աշխատանքները տեսել Է, երբ նա ելույթ Է ունեցել Հայաստանից հատուկ թողարկման ժամանակ Comedy Club-ին հյուրընկալվելիս:

Դրանից հետո նա անհապաղ կապ Է հաստատել Դավիթի հետ: «Մենք շատ ջերմ զրույց ունեցանք, այնպիսի զգացողություն Էր, որ մենք վաղեմի ծանոթներ ենք: Ես նրան ցույց տվեցի երգը եւ նույնիսկ ոչինչ չասացի այն մասին, թե ինչ եմ ցանկանում տեսնել հոլովակում, քանի որ լիովին վստահեցի նրա ճաշակին ու չսխալվեցի»,-անկեղծացել Է Սոսոն:

Ինչպես նշվում Է, «Ամեն ինչ քեզ համար» երգը եւ հոլովակը շատ հուզիչ են ստացվել: Երաժշտության հեղինակը Սոսո Պավլիաշվիլին Է, խոսքերի հեղինակը՝ Վասիլի Տկաչուկը: Ինչպես եւ իր կոմպոզիցիաներից շատերը, այս երգը Սոսոն նվիրել Է կանանց ու նրանց լավ տրամադրությանը:

Leave A Reply

Your email address will not be published.