Դանակի հարված ստացած հինգ երկրպագու տեղափոխվել է հիվանդանոց

0

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Լացիոյի» և «Սևիլիայի» միջև կայանալիք առաջին հանդիպումից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև: Այս մասին հայտնում է «Gazzetta dello Sport»-ը:

Արդյունքում` դանակի հարված ստացած հինգ երկրպագու տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից 3-ն Իսպանիայի քաղաքացի են, մեկն անգլիացի, մեկն ամերիկացի: Նշվում է, որ երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երեքն ստացել են միջին կարգի վնասվածքներ: Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 40 երկրպագու:

Leave A Reply

Your email address will not be published.