Փորձել են թալանել Կամերային թատրոնը

0

Դեկտեմբերի 6-ին ժամը 03:00-ի սահմաններում, Պետական Կամերային Երաժշտական թատրոն են փորձել ներխուժել անհայտ անձինք: Armdaily.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ անվտանգության համակարգը ժամանակին միացել է և կանխել են գողությունը.«Ազդանշաններից հետո գողերը փախել են և չեն հասցրել իրենց գործն ավարտին հասցնել»: Տնօրենը նշեց, որ ոստիկանությունն օպերատիվ ժամանել է.«Մտել են ներս գողերը, սակայն չեն հասցրել ոչինչ գողանալ: Վնասել են թատորնի դիմացի հատվածի ցանցապատ հատվածը՝ այն կտրելով, սակայն դուռն այլևս չեն կարողացել բացել»:

 

Картинки по запросу Կամերային թատրոն
Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ տեսախցիկներ են եղել տարածքում և այժմ ոստիկանությունը փորձում է դրանց միջոցով հայտնաբերել գողերին.«Այսպիսի դեպք առաջին անգամ է թատրոնի հետ պատահում: Եվ սա շատ մտահոգիչ է: Մարդիկ կան ասում են թատրոնից ի՞նչ պետք է գողանային: Թատրոնը մի ողջ տնտեսություն է, ռեկվիզիտներից սկսած մինչև դրամարկղը: Բացի դրանից կենցաղային տեխնիկա կա թատրոնում: Գողերը հաստատ չէին եկել Պույ-Պույ մկնիկի հագուստները տանեին: Թատրոնը գողերի համար մեծ ավար է»,- եզրափակեց տնօրենը:

Leave A Reply

Your email address will not be published.