Ջասթին Բիբերի ու կնոջ ամբողջական ֆոտոշարքը VOGUE-ի համար

2

Երաժիշտ Ջասթին Բիբերը և վերջերս նրա կինը դարձած մոդել Հեյլի Բոլդվինը Vogue ամսագրի մարտ ամսվա համարի շապիկին են հայտնվել:

Զույգը խոսել է նոր ընտանեկան կյանքի, դժվարությունների ու բարդ ներաշխարհի մասին: Ջասթին Բիբերը նշել է, որ իր կյանքում ամեն ինչ տեմպի ու խառնաշփոթի մեջ է, և Հեյլին այն ապահովության զգացումն է, որն իրեն պետք է:

«Ես էմոցիոնալապես անկայուն եմ: Ինձ համար բարդ է ներքին խաղաղություն գտնել: Ես ուզում եմ լավը լինել և մարդկանց կողմից սիրվել: Մինչդեռ Հեյլին ավելի սառը գլխով է դատում ամեն բան ու կարգ ու կանոնի սիրահար է: Ես միշտ ցանկացել եմ ապահով զգալ ինձ»,- ասել է Բիբերը հարցազրույցի ժամանակ: 

Խոսելով իր կարիերայի ու աղմուկ բարձրացրած սկանդալներով լի կյանքի այդ փուլի մասին՝ երգիչն ասել է.

«Երաժշտության մասին մտածելիս անհանգիստ եմ դառնում: 13 տարեկանից սկսած ես հաջողակ եմ եղել և արդյունքում հնարավորություն չեմ ունեցել զարգանալու, հասկանալու համար ինչ եմ ուզում կյանքում, ում հետ եմ ուզում լինել… Կյանքիս մի փուլում ես սկսեցի գոռոզանալ իմ հաջողությունների ու սիրված լինելու պատճառով: Այն հիմար ու գոռոզ բաները, որ արել եմ, ստիպել են մարդկանց մտածել, որ իսկապես վատ մարդ եմ… Ես հասկացա, որ անում էի բաներ, որոնց համար ամաչում էի: Ես ուժեղ թմրանյութեր էի օգտագործում այդ ամոթի զգացումը հաղթահարելու համար: Կյանքիս այդ շրջանում ես շատ մութ վայրում էի: Ժամանակ է եղել, երբ իմ թիկնապահները գիշերը մտնում էին իմ սենյակ, ստուգում զարկերակս տեսնելու համար՝ շնչո՞ւմ եմ»: 

Հարցազրույցի ժամանակ դեռ 3 ամիս ամուսնական կյանքով ապրած Հեյլի Բոլդվինն էլ խոսել է իրենց համատեղ կյանքի դժվարությունների մասին.

Картинки по запросу justin bieber hailey vogue

«Չեմ ստի, որ ամեն ինչ կախարդական հեքիաթի է նման: Միշտ դժվար է լինելու, բայց սա մեր որոշումն է: Ամեն առավոտ չես արթնանում ու ասում «ես միանգամայն սիրահարված եմ քեզ, դու անթերի ես»: Սա չէ ամուսնական կյանքը: Բայց ինչ-որ գեղեցիկ բան կա այս ամենում՝ միասին ինչ-որ բանի համար պայքարելու ու միմյանց նվիրվելու մեջ: Մենք դեռ երիտասարդ ենք և դա վախեցնող է: Մենք շատ կփոխվենք, բայց ծրագրում ենք միասին անցնել հասունացման այդ փուլով՝ անկախ փոփոխություններից միմյանց աջակցելով»:

 

Հիշեցնենք՝ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդվինը նշանադրվել էին 2018թ.-ի հուլիսի 7-ին: Նրանք սկսել էին հանդիպել մարտից՝ Ջասթինի և Սելենա Գոմեսի հերթական բաժանումից անմիջապես հետո: Շշուկներ էին պտտվում, որ Ջասթինն սկզբում ամուսնական առաջարկություն է արել Սելենա Գոմեսին, որը մերժել է առաջարկը: TMZ-ն առաջինն էր հայտնել զույգի՝ ամուսնությունը գրանցելու մասին, որը տեղի էր ունեցել նույն թվականի սեպտեմբերի 6-ին: Ամուսնական արարողություն դեռևս չի եղել, սակայն նրանց մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ հարսանիքը կարող է տեղի ունենալ 2019-ի մարտին

Leave A Reply

Your email address will not be published.