Ցուկերբերգը խոսել է Facebook-ի, WhatsApp-ի և Messenger-ի միացման մասին

0

Արդեն տեղեկացրել էինք, որ Facebook-ի ղեկավարությունը մտադիր է միավորել Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը: Այսօր այս մասին խոսել է Facebook ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:

Картинки по запросу cukerberg

2018 թվականի վերջին քառորդի հաշվետվությունը ներկայացնելուց հետո Ցուկերբերգը խոսել է իրենց նոր նախագծի մասին:

Նա ասել է, որ սա իրենից նախատեսում է ավելի անվտանգ շփման միջավայր, որը թույլ կտա տարբեր հարթակների օգտատերերին կոդավորված հաղորդագրություններ ուղարկել մյուս հարթակներ: ԲԱցի այդ Ցուկերբերգը նշել է, որ սա կհեշտացնի որևէ գործառույթի ստեղծումն ու կիրառումը: Ընկերությունը այլևս ստիպված չի լինի յուրաքանչյուր հարթակի համար առանձին գործառույթ ու ծրագիր ստեղծել՝ առանձին ռեսուրսների օգտագործմամբ:

Այնուամենայինիվ ծրագիրը դեռևս ստեղծման վաղ փուլում է և կգործի միայն 2020 թվականից:

Leave A Reply

Your email address will not be published.