Արթուր Գևորգյանի հերթական նվերը` բռնցքամարտիկներին

1

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հովանավորությամբ ձեռք է բերվել УПФТ-1/30 «Психофизиолог»-ն (հոգեբանական հետազոտությունների համար նախատեսված ապարատուրա) իրեն կից հոգեշարժողական թեստերի լրացուցիչ համասարքով, որոնց կիրառումը հնարավորություն կտա իրականացնել մարզիկների հոգեբանական պատրաստության գործընթացը համակարգային մոտեցմամբ:

Սարքավորման միջոցով կկատարվի ներկա հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական վիճակի օբյեկտիվ գնահատում (ֆունկցիոնալ վիճակի, ֆունկցիոնալ հնարավորությունների մակարդակի և այլն) և հետևողական վերահսկում: Հավաքական թիմի հոգեբանական պատրաստության գործընթացն իրականացնելու է հոգեբան Անժելա Բարխուդարյանը, ով դեռևս 2014 թ.-ից սկսած գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում հավաքական թիմերի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.